''Դարոյնք'' հրուշակեղենի ձեռնարկությունը հիմնվել է 1998 թ. Երևանում: Առաջին արտադրանքը` ''Արևիկ՚'' եւ ''Փոքրիկ'' թխվածքաբլիթները, արտադրվել է 1999 թ.: ործունեության առաջին իսկ օրերից հատուկ ուշադրություն է տրվում արտադրանքի որակի խնդրին: Ահա թե ինչու մեր ապրանքանիշն այսօր ամենասիրվածներից է Հայաստանում, իսկ արտադրվող ապրանքների տեսականին արդեն մի քանի տասնյակ անունի է հասնում: Ձեռնարկության ձեռբերումներին անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետության Կառավարությունը` 2003 թվականից մենք այն եզակիների շարքում ենք, որոնք արժանացել են Արտադրանքի բարձր որակի համար շնորհվող կառավարական մրցանակին:
Նույն, 2003 թ. Ժնևում B.I.D. (Busines Initiative Directions) վարչությունը պարգևատրել է ''Դարոյնք'' ձեռնարկությունը որակի ոսկե աստղով (International Quality Gold Star): Սակայն մենք չենք բավարարվում եղածով: Կազմակերպության ողջ աշխատակազմը անդադար ջանում է արտադրաեղանակների զարգացման, արտադրանքի որակի և արտադրական կուլտուրայի բարձրացման, տեխնիկատեխնոլոգիական հիմքի հետագա զարգացման և արտադրական հզորությունների աճի ուղղությամբ:
Մեր գործունեության հիմքում ընկած է հոգածությունը գնորդի հանդեպ և մենք միշտ կուրախացնենք Ձեզ նոր և համեղ արտադրանքով:
|