Հուլիսի 29-ին Դարոյնք ընկերությունն ունեցավ կարևոր ու նշանակալի միջազգային համագործակցության փորձ՝ մասնակցելով Շանհայի ազատ առևտրի գոտու և «Գլոբալ հաբ» ծրագրի խթանման համաժողովին։ Այս միջոցառումը կարևոր հարթակ էր՝ միավորելու Չինաստանի և Հայաստանի արտադրողներին, ներդրողներին ու բիզնես միջավայրի ներկայացուցիչներին։
Համաժողովին մասնակցում էին ոչ միայն Շանհայի ազատ առևտրի գոտու ներկայացուցիչները, այլև մի շարք հայկական արտադրողներ ու ձեռնարկատերեր, որոնք ներկայացնում էին Հայաստանի արտահանման ներուժը։ Միջոցառման հիմնական նպատակը էր ընդլայնել հայ-չինական տնտեսական համագործակցությունը, խթանել տեղական արտադրանքի արտահանումը և բացահայտել նոր շուկաներ։
Դարոյնքը, որպես հայկական քաղցրավենիքի և թխվածքաբլիթների արտադրության առաջատար բրենդներից մեկը, ներկայացրեց իր արտադրանքը՝ ընդգծելով որակը, հայկական ավանդույթներն ու բարդ մշակման տեխնոլոգիաները։ Մեր տեսականին արժանացավ Շանհայի ներկայացուցիչների ուշադրությանը, և քննարկումների արդյունքում ներկայացվեցին մի շարք համագործակցության առաջարկներ, այդ թվում՝
• Արտահանում դեպի Չինաստան՝ Դարոյնք ապրանքանիշի ներմուծմամբ և վաճառքով շուկայում,
• Արտադրության կազմակերպում Շանհայում՝ հայ արտադրանքի տեղայնացված տարբերակով,
• Մասնակցություն Շանհայում անցկացվելիք մի շարք էքսպոներին, որտեղ Դարոյնքը հնարավորություն կունենա ոչ միայն ցուցադրելու իր ապրանքները, այլ նաև իրականացնելու վաճառքներ տեղում։
Այս առաջարկները խոսում են այն մասին, որ Դարոյնքի ապրանքանիշն ունի իրական շանս դառնալու միջազգային բրենդ՝ պահպանելով իր հայկական ինքնությունը և համը։ Ընկերության համար այս համաժողովը ոչ միայն համագործակցության առաջարկների ստացման հարթակ էր, այլև կարևոր մի քայլ դեպի նոր աշխարհագրություններ և միջազգային շուկաներ։